2630 դիտում
20:34 23-04-2020
Դատապարտման և կարեկցանքի խոսքերով եմ ցանկանում անդրադառնալ հայերի զանգվածային կոտորածներին. Գունտիս Ուլմանիս
Լատվիայի առաջին նախագահ (1993-1999) Գունտիս Ուլմանիսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «20-րդ դարի պատերազմները հսկայական տառապանք պատճառեցին եվրոպական շատ ազգերի, ներառյալ` լատվիացիներին և հայերին: Այսօր դատապարտման և կարեկցանքի խոսքերով եմ ցանկանում անդրադառնալ հայերի զանգվածային կոտորածներին և զրկանքներին, որոնք իրականացվել են հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության տարածքում Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին՝ համարելով դրանք այս գլոբալ հակամարտության ամենամեծ ողբերգություններից մեկը:
Վստահ եմ, որ աշխարհի ժողովուրդները եզրակացություններ քաղել են իրենց նախնիների սխալներից և տառապանքներից, որպեսզի կանխեն ցանկացած որևէ ազգի նկատմամբ նման դաժանության երբևէ կրկնությունը»։
Այս մասին ֆեյսբուքի էջում տեղեկացնում է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1736 դիտում
22:38 25-04-2015
The Washington Post. Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներին ականատես 4 ամերիկացիների արձանագրությունները
7657 դիտում
10:38 30-09-2017
Փողոցում քայլող ամեն մեկն էլ մի թեթև կարեկցանքի ու աջակցության կարիք ունի. Տիգրան Մանսուրյան. «Առավոտ»
Այս բաժնից
1057 դիտում
22:52 25-10-2024
Արման Խաչատրյանը նշանակվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան
901 դիտում
22:18 25-10-2024
Արմեն Պապիկյանը նշանակվել է ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ