7657 դիտում
10:38 30-09-2017
Փողոցում քայլող ամեն մեկն էլ մի թեթև կարեկցանքի ու աջակցության կարիք ունի. Տիգրան Մանսուրյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը երջանիկ է, որ առաջիկայում Արթիկ Մշակույթի տունը նրա անունով է կոչվելու։ Մաեստրոն ընտանիքով 1947-ին Բեյրութից հենց Արթիկ է տեղափոխվել։ Արթիկի մշակույթի տանն էլ առաջին անգամ մոտեցել է դաշնամուրին, ու թեև անընդհատ իրեն զգուշացրել են, թե Արթիկից Սայաթ-Նովա դուրս չի գա, մաեստրոն կատակում է. «Սայաթ-Նովա դուրս չեկավ, բայց ինձանից ինչ-որ բան ստացվեց»։
Նա այնքան գեղեցիկ հուշեր ունի Արթիկի հետ կապված, որ զուգահեռ է տանում տեղի ճակնդեղի դաշտերի ու կոմիտասյան մեղեդիների միջև, ասում է, իր զգացողությամբ երկուսն էլ վառ մուգ կանաչ գույն ունեն։
«Մեր տանը ռադիո չկար, իսկ ռայոնական քաղաքներում բարձրախոսներ կային։ Ես հաջորդ օրվա ամբողջ ծրագիրը գիտեի, և այն ժամին, որ Ռադիոյով պետք է Չայկովսկի հնչեր, գնում կանգնում էի ռադիոյի սյան տակ, լսում մինչև վերջ, հետո վերադառնում էի խաղին»,- հիշում է արվեստագետը։
Արդեն կայացած ու Հայաստանի սահմաններից դուրս էլ անուն վաստակած կոմպոզիտորը հանգիստ է վերաբերվում կոչումներին։
Ասում է՝ «Եթե կարելի է դրանով մեկին փաղաքշել, ի՞նչ վատ բան կա էդտեղ... փողոցում քայլող ամեն մեկն էլ մի թեթև կարեկցանքի ու աջակցության կարիք ունի»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2712 դիտում
15:49 17-10-2020
«Տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքն ունի». Տիգրան Մանսուրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2627 դիտում
20:34 23-04-2020
Դատապարտման և կարեկցանքի խոսքերով եմ ցանկանում անդրադառնալ հայերի զանգվածային կոտորածներին. Գունտիս Ուլմանիս
Այս բաժնից
970 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»