Ի նշան Ցեղասպանության զոհերի հիշատակի՝ հնչում են եկեղեցական ղողանջները և մարել են Երևանի ու մարզկենտրոնների փողոցների լույսերը. ուղիղ
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Հնչում են եկեղեցական զանգերի ղողանջներ, որոնց ներքո կմարեն Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը։
Նշենք, որ Կառավարությունն ավելի վաղ կոչ է արել 21։00-ից սկսած՝ մարել բնակարանների լույսերը և բջջային հեռախոսների լույսերը վառելով՝ պատուհաններից խորհրդանշել միասնական ներկայությունն անմար կրակի շուրջ։
Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=0z-rlJwJ98o&feature=emb_logo]Tert.am[/url]-ի