872 դիտում
09:30 24-04-2020
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կրկին կգործուղվի Արցախ․ ո՞րն է նպատակը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կրկին կայցելի Արցախ։ Պաշտոնյան Ստեփանակերտ կգործուղվի ապրիլի 27-28-ը։
Նկատենք, որ վերջին շրջանում Արմեն Գրիգորյանը հաճախ է այցելում Արցախ։ Ընդ որում, նա Արցախ էր այցելել ոչ միայն մինչև համապետական ընտրությունները, այլ նաև դրանից հետո՝ մինչև նախագահական երկրորդ փուլը։ Այս անգամ պաշտոնական մեկնաբանմամբ Արմեն Գրիգորյանն Արցախ է մեկնում՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով։
Նկատենք, որ օրեր առաջ Արմեն Գրիգորյանը հանդիպել էր Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ՝ Երևանում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, չի բացառվում, որ մեկ անգամ ևս հանդիպում լինի արդեն Ստեփանակերտում։
Բացի այդ, հանդիպում է նախատեսված նաև Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի հետ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումները բազմազան են լինելու՝ նաև ռազմական իշխանության հետ և այն մեկնաբանվում է որպես անվտանգության հարցերի շուրջ քննարկումներ։
Հիշեցնենք, որ Գրիգորյանը Արցախի նախագահի ընտրություններին գրեթե անթաքույց սատարում էր Մասիս Մայիլյանին, որը 5000-ին մոտ ձայն հավաքեց»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1573 դիտում
15:10 22-12-2021
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին
1275 դիտում
22:04 19-04-2022
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ
Այս բաժնից
1006 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1084 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»