964 դիտում
11:55 24-04-2020
Վերքը կբուժվի, երբ Թուրքիան համակերպվի իր մութ անցյալի հետ. Չարլզ Թանոք
Միացյալ Թագավորության խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի նախկին անդամ Չարլզ Թանոքը կոչ է անում Բրիտանիայի, Եվրամիության գործիչներին՝ շարունակել պայքարը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման: «[url=https://armenpress.am/arm/news/1013274.html]Արմենպրես[/url]»-ի հետ բացառիկ զրույցում Թանոքը հիշատակել է Հայոց ցեղապանության 105-րդ տարելիցը: «Չնայած նրան, որ ավելի քան մեկ դար անցել է, ժամանակը չի ջնջել ամբողջ աշխարհի հայ ժողովրդի զգացած անարդարության խորը զգացումը, Օսմանյան կայսրության իշխող երիտթուրքերի կողմից 105 տարի առաջ կատարված հրեշավոր հանցագործությունները շարունակում են մնալ վերք, որը չի բուժվի: Դա պետք է բուժվի միայն, երբ Թուրքիան համակերպվի Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր մութ անցյալի հետ»,-ասել է Չարլզ Թանոքը:
Նա նաև նշել է՝ Եվրոպական խորհրդանի բրիտանացի անդամ լինելու իր 20 տարիների ընթացքում որպես Հայաստանի վաղեմի բարեկամ, ինչպես նաև մեկը, որ հիանում է Մեծ Բրիտանիայում հայկական սփյուռքի նվաճումներով, հուսով է և կոչ է անում Մեծ Բրիտանիայի և ԵՄ քաղաքական-հասարակական գործիչներին. «Շարունակել աջակցությունը 1915 թվականի հայերի կոտորածները, որոնք այսօր կարող են կոչվել ցեղասպանություն, որպես մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն ճանաչելու արժանի գործին»,-ասել է նա:
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից