5888 դիտում
09:44 25-04-2020
Դժվարը հիմա չէ, դժվարը վաղն է լինելու, երբ կանգնած ենք լինելու փլուզված տնտեսությունը վերականգնելու խնդրի առաջ. Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսով ստեղծված իրավիճակին:
Նա համեմատել է Հայաստանում և Ադրբեջանում վարակվածների և մահացածների թիվը՝ գրելով. «Նկատե՞լ եք, որ Հայաստանում և Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների և մահացածների թիվը գրեթե նույնն է:
Մինչև օրս Հայաստանում վարակվել է 1596 և մահացել 27 մարդ, իսկ Ադրբեջանում վարակվել է 1592 և մահացել 21 մարդ:
Երևի սա էլ է զուգադիպություն...
Ամենատպավորիչն այն է, որ երեկ Հայաստանում վարակվել է 73 մարդ, Ադրբեջանում՝ 44 մարդ, և ուշադրություն՝ Չինաստանում ընդամենը 6 մարդ և որևէ մահ չի արձանագրվել:
Ես չգիտեմ, թե սա ինչ համաշխարհային վիճակագրական խեղկատակություն է, բայց որ մենք պետք է շատ սթափ վերլուծենք իրավիճակը և փորձենք հնարավորինս արագ դուրս գալ այս մղձավանջից, խորապես համոզված եմ...»:
Ըստ Նորայր Նորիկյանի՝ ուղղակի զավեշտալի է այն հանգամանքը, որ արտակարգ դրությունից այսօր սկսել են դժգոհել մարդիկ և առանձին քաղաքական միավորներ, որոնք ուղղակի լոբբինգ էին անում և արտակարգ դրության հայտարարման ջատագովներն էին. «Բա ա՛յ խելոքներ, առաջին օրից ասում էինք, որ իմաստը ո՞րն է մի միջոցառման, որը փաստացի չի իրագործվում:
Եթե կայացվում են որոշումներ, և այդ որոշումները չեն կատարվում, այդ որոշման ընդունման նպատակը ո՞րն է»:
Փաստաբանը գրել է, թե չէր կարելի նեղ քաղաքական շահերի համար երկիրը կանգնեցնել այս տնտեսական խնդիրների առաջ. «Լսե՛ք, դժվարը հիմա չէ, դժվարը վաղն է լինելու, երբ կոնկրետ կանգնած ենք լինելու փլուզված տնտեսությունը վերականգնելու խնդրի առաջ:
Չնայած՝ Դուք չեք լսում...»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15214 դիտում
20:04 28-07-2021
Վիրավորում ստացած 5 զինծառայողներից մեկի՝ Անդրանիկի վիրահատությունը քիչ առաջ ավարտվեց․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16586 դիտում
18:15 26-12-2021
Ալիևը ոնց որ թե արդեն հասկանում է, որ Ղարաբաղը Ադրբեջան չէ և չի լինելու. Նորայր Նորիկյան
Այս բաժնից
661 դիտում
23:45 17-01-2025
Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր
10987 դիտում
23:30 17-01-2025
36 ժամ ջուր չի լինելու
679 դիտում
23:13 17-01-2025
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հետ