15411 դիտում
18:18 26-04-2020
Էջմիածնի շենքերից մեկի տանիքը քաղաքապետարանը վերանորոգել է մասնակի, իսկ մյուս մասն արդեն 3 տարի ձգձգում է. շենքի այդ հատվածը փլուզման վտանգի տակ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի 6-րդ շենքի 4-րդ շքամուտքի բնակիչները «կորոնավիրուսի» մասին մտահոգությունները մի կողմ դրած, մտածում են շենքի իրենց հատվածի խալխուլ ծածկի մասի:
2017 թվականին քաղաքապետարանը վերանորոգել է շենքի մյուս երեք շքամուտքերի տանիքի հատվածը, իսկ այս մի հատվածը խոստացել է, որ գարունը կվերանորոգի, բայց հեղափոխություն է եղել և տանիքը մնացել խալխուլ, վնասված վիճակում միչև օրս:
Նոր քաղաքապետն էլ բնակչներից պահանջում է վարպետների գումարը, որը 1 մլն-ին մոտ գումար է կազմում և բնակիչները չեն կարող այդքանը հավաքել, իսկ շինանյութը իրենք կհատկացնեն:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին, որ անձրևաջրերից պատերը քանդվում է, պանելները ճաքում՝ այդպիսով վտանգավոր դարձնում այնտեղ ապրելը: Նրանց խոսքով, շենքի մյուս մասի տանիքը վերանորոգվել է 2017 մայիսին՝ քաղաքապետարանի ջանքերով, իսկ իրենցից չգիտես ինչի որոշել են վարպետների գումար պահանջել:
Շենքի նկուղում նույնպես հակասանիտարական վիճակ էր տիրում, քանի որ կային ջրի վնասված խողովակներ և այդ ամբողջ ջուրը նկուղում հոտում էր ու շենքը հիմքից խալխլում:
Բնակիչները վերջում խնդրանքով կրկին դիմեցին նորանշանակ քաղաքապետին, որ գարնանային այս հորդառատ անձրևների շրջանում տեսնի թե ինչ է կատարվում հատկապես 13, 14 և 15 բնակարաններում և հարցին արագ և օպերատիվ լուծում տա:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+