4301 դիտում
21:18 26-04-2020
Հայկը մեծ հաղթանակի շեմին է, անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն Գերմանիայում, օգնենք քայլի ինքնուրույն
Հայկն իր ծնված օրվանից պայքարում է ապրելու համար, պայքարում է, որ ապացուցի, կարծրատիպերը հնարավոր է կոտրել, անհնարին բառն իր կյանքի դժվարին, դաժան ճանապարհին կիրառելի չէ, մեծ ցանկության, աշխատասիրության ու Աստծո կամքով, հնարավոր է դառնում ջնջել ՄՈՒԿ՝ մանկական ուղեղային կաթված ախտորոշումը:
Հայկն իր ծնված օրվանից, 9 տարիների ընթացքում, անցել է դաժան, դժվար, ցավոտ ճանապարհ, արվել է 18 դժվար վիրահատություն կոնքազդրի և օրթոպեդիկ այլ խնդիրների հետ կապված:
Հայկը սովորում է հանրակրթական դպրոցի 3-րդ դասարանում և լավ է սովորում, անգամ կարողանում է գրել՝ օգտագործելով աջ ձեռքը:
Երկու ամսից նախատեսված է վերջին վիրահատությունը Գերմանիայում: Լինելով միայնակ մայր՝ ինքս չեմ կարող վճարել վիրահատության այդ ահռելի գումարը:
Միայն բարի ՄԱՐԴԿԱՆՑ օգնութամբ է հնարավոր եղել կատարել նախորդ 18 վիրահատությունները: Խնդրում եմ, այս անգամ էլ օգնեք, ճանապարհեք Հայկին վիրահատության: Վիրահատությունից հետո, արդյունավետ պարապմունքների արդյունքում, Հայկն ինքնուրույն կքայլի:
Ամեն քայլն անելուց միշտ երախպտապարտ ու շնորհակալ կլինենք բոլորին, ովքեր հավատացել են Հայկի հաղթանակին ու դրամական օգնություն են ցուցաբերել:
Վիրահատության անհրաժեշտ 16000 եվրոյից ունենք հավաքված 8000 եվրո:
Խղճհարություն չենք ցանկանա առաջացնել, դեմ ենք նման տեսակին, միայն դրական հույզերով լցված, հավատում ենք, որ վիրահատության ամհրաժեշտ գումարը կհավաքվի միայն բարիների օգնությամբ: Վիրահատությունը նշանակված է 01. 07. 2020թ.
Օգնեք որդուս ինքնուրույն լինել ու զգալ քայլելու բերկրանքը: Երազում եմ տեսնել Հայկի մաշված կոշիկները:
Մեր մեծ երազանքի իրականացմանն օգնելու համար կարող եք զանգահարել Պայծառ Ներսիսյանին` +(374)93586621 հեռախոսահամարով։
[b]Հայկի մոր՝ Պայծառ Ներսիսյանի անունով ՎՏԲ բանկում հաշվեհամար է բացվել։ Աջակցել ցանկացողները կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարին.
հայկական դրամով` 16046032978404
դոլարով` 16046032978405
եվրոյով՝ 16046032978406
ռուբլիով՝ 16046032978407
հաշվեհամարներին։
ArCa քարտի համարն է՝
6769 3071 0003 1522։[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
31879 դիտում
09:44 04-05-2017
11-ամյա Սիրանուշին անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ. բազմազավակ ընտանիքը գումար չունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2097 դիտում
11:13 02-11-2022
Մենք շատ մեծ հաղթանակի շեմին ենք. Նեթանյահու
6209 դիտում
02:01 29-01-2016
7-ամյա Հայկը տառապում է արյան սուր լեյկոզով. նրան անհրաժեշտ է օգնություն
Այս բաժնից
1609 դիտում
18:48 20-01-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (19.01.2025 թ․)