4172 դիտում
22:24 27-04-2020
Շրջանառության է դրվել եթերը մաքրելու, վարակազերծելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ. Մխիթար Հայրապետյանը՝ հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում փոփոխությունների մասին
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը շրջանառության մեջ դնելու գրությունը` ստորագրված ԱԺ պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Արման Բաբաջանյանի, Լիլիթ Մակունցի և իր` Մխիթար Հայրապետյանի կողմից:
Կից պատգամավորը գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր շրջանառության մեջ է դրվել օրենքի մի նախագիծ, որի կենսական անհրաժեշտության և կարևորության մասին շատ ենք խոսել վերջին մեկ տարվա ընթացքում: Ինչպես ԱԺ ամբիոնից քանիցս հայտարարել եմ, սույն օրենքով հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում մենք լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնելու՝ դրանով նաև վերահաստատելով եթերը մաքրելու, վարակազերծելու մեր կամքն ու պատրաստակամությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, վստահաբար, շատ հարցեր կունենաք, ապրիլի 30-ին՝ ժամը 12:00-ին, գործընկերներիս հետ միասին իմ ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ կպատասխանենք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին»:
Նմանատիպ նյութեր
3919 դիտում
14:48 03-07-2017
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել և շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ
Այս բաժնից
865 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»