4618 դիտում
15:28 28-04-2020
Լուծարվել են մայրաքաղաքում կանաչապատում իրականացնող 11 ընկերություններ
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կանաչապատման աշխատանքներն իրականացնող 11 ՓԲԸ լուծարվեց։
«[url=https://armenpress.am/arm/news/1013658.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս որոշումը կայացրեց Երևան քաղաքի ավագանին՝ 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ։
Զեկուցողը՝ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Նավասարդյանը նշեց, որ Երևանի ենթակայության տակ գտնվող մինչև 2020 թ․ Երևան քաղաքում կանաչապատման աշխատանքներն իրականացնող 11 ՓԲԸ-ի միակ բաժնետերը համարվում է Երևան համայնքը։
«Որոշումը պայմանավորված է նրանով, որ 2019 թ․ դեկտեմբերի 16-ին ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որն այժմ իրականացնում է քաղաքի կանաչապատման աշխատանքները և կենտրոնացնում ու տնօրինում է Երևանի կանաչապատման աշխատանքների համար քաղաքապետարանի կողմից հատկացվող գումարները»,- նշեց Նավասարդյանը։
Կանաչապատման աշխատանքներն իրականացնող 11 ՓԲԸ լուծարելու մասին որոշումն ընդունվեց միաձայն։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
394 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
808 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
697 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը