211652_close_icon
views-count4144 դիտում article-date 10:11 30-04-2020

ԱՄՆ-ում լայնորեն տարածվում է հակամարմինների թեստավորումը․ «Ամերիկայի ձայն»

Կորոնավիրուսի հակամարմինների թեստերը լայնորեն հասանելի են դարձել ամբողջ Միացյալ Նահանգների տարածքում, սակայն նման թեստերի արդյունավետությունն ու հուսալիությունը մնում է կասկածելի։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5398474.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Թեստավորումը թույլ է տալիս որոշելու, թեարդյոք որևէ անձ հիվանդացել է կորոնավիրուսով, թե ոչ և իր օրգանիզմում ունի հակամարմիններ: Դրանք որոշակի իմունիտետ են տրամադրում օրգանիզմին, ասում է ԱՄՆ սննդի և դեղամիջոցների վերահսկողության գերատեսչությունը: Թեստերը հանդիսանում են COVID-19 բռնկման շրջանակը պարզելու կարևոր միջոց, ինչպես նաև կարևոր են հասկանալու համար, թե ինչպես և երբ ՆյուՅորքը կարող է վերաբացել բիզնեսները: Նյու Յորքում բուժծառայություններ մատուցող Medicaid ցանցը, որը տեղակայված է Բրոնքսում, Քվինսում, Մանհեթենում և Բրուքլինում, սկսել է թեստավորել որոշ հիվանդներին, իսկ SOMOS Community Care-ն առաջարկում է անվճար հակամարմինների թեստավորում`ստուգելու համար, թե արդյոք առկա են այն նյութերը, որոնք իմունային համակարգ են ստեղծում վիրուսի դեմ պայքարելու համար: Հակամարմինների թեստի նախնական արդյունքները վկայում են, որ կորոնավիրուսը շատ ավելի տարածված է որոշ ծայրամասային շրջաններում`համեմատած Նյու Յորքի հետ, որը համաճարակի էպիկենտրոնում է:

Նմանատիպ նյութեր