2892 դիտում
23:28 30-04-2020
Ուկրաինայի և Հայաստանի արտգործնախարարները քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների ներկա օրակարգը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հայտնում է [url=http://analitikaua.net/2020/glavy-mid-ukrainy-i-armenii-obsudili-aktualnuju-povestku-dnya-ukrainsko-armyanskih-otnoshenij/]AnalitikaUA.net[/url]-ը՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությանը:
«Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման վիճակը և հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Կողմերը նշել են ամուր պատմական կապերը ուկրաինացի և հայ ժողովուրդների միջև:
Նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել առևտրի զարգացմանը և տնտեսական երկխոսության խորացմանը:
Արտգործնախարարները բարձր են գնահատել փոխգործակցությունը Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու հարցի շուրջ և փորձ են փոխանակվել COVID-19 համաճարակի հետևանքների հաղթահարման վերաբերյալ», — ասվում է հայտարարության մեջ:
Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվովյանը AnalitikaUA.net-ին հարցազրույցում շեշտեց այս մակարդակում պաշտոնական շփումների կարևորությունը: Ուկրաինայի հայ համայնքի ղեկավարը հույս հայտնեց, որ այսուհետ այդպիսի շփումներ ավելի հաճախ տեղի կունենան: «Ուկրաինայի և Հայաստանի արտգործնախարարների միջև կոնտակտները մեծ հույս է ներշնչում», — ասաց Շատվորյանը:
Նմանատիպ նյութեր
1067 դիտում
12:05 09-04-2021
Արմեն Սարգսյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգը և տարածաշրջանային խնդիրները
1761 դիտում
14:18 12-03-2014
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայի իրադրությունը
Այս բաժնից
844 դիտում
19:04 15-11-2024
Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
781 դիտում
18:58 15-11-2024
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին