211652_close_icon

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայի իրադրությունը

views-count1869 դիտում article-date 14:18 12-03-2014
Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Լորան Ֆաբուսը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրադրությունը։ Այս մասին փոխանցում է BBC֊ն։ Ըստ ռուսական գերատեսչության հաղորդման, զրույցը նախաձեռնել է ֆրանսիական կողմը։ Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվել։ Հիշեցնենք, որ նախօրեին Լորան Ֆաբիուսը հայտնել էր, որ մարտի 16֊ին նախատեսված Ղրիմի հանրաքվեն անօրինական է։ Եթե Մոսկվան չընդունի արևմտյան երկրների առաջարկը, ՌԴ֊ի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն։

Նմանատիպ նյութեր