6907 դիտում
10:04 01-05-2020
Ո՞ղջ է արդյոք Հյուսիսային Կորեայի առաջնորդը, թե ոչ․ «Ամերիկայի ձայն»
Հյուսիսային Կորեան շարունակում է լռություն պահպանել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական վիճակի ու գտնվելու հարցում: Այդ պատճառով շատերն են մտածում, որ նա այլևս չկա: Այս համոզմունքը խորացավ հատկապես ապրիլի 15-ին: Դրանից առավել կարևոր օր այս երկրում չկա: Այդ օրն են այստեղ նշում երկրի հիմնադիր Կիմ Իլ Սունգի ծննդյան տարեդարձը, և իր պապի ծննդյան հանդիսավոր արարողությանը Կիմ Չեն Ընի բացակայությունը խորացնում է վերջինիս մահացած լինելու շուրջ կասկածները: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5399588.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Արդյո՞ք նա ենթարկվել է սրտի անհաջող վիրահատության, արդյո՞ք կանգ է առել երիկամների աշխատանքը, արդյո՞ք նա իսկապես վիրավորվել է բալիստիկ հրթիռի վերջին փորձարկումներից մեկը դիտելու ժամանակ: Սրանք հարցեր են, որոնք շարունակ պտտվում են հատկապես այս երկրից դուրս:
Բայց կա նաև տեսակետ, որ Կիմը պարզապես հանգստանում է ծովափնյա իր առանձնատանը` Վոնսանի ափերում:
Ասենք, որ սա Կիմի այսպես ասած անհետացման առաջին դեպքը չէ: Սա նաև նրա ամենաերկար բացակայությունը չէ: Հունվար ամսին նա չերևաց 21 օր: Անցյալ տարի մայիսին անհետացել էր 22 օրով:
2014 թվականին Կիմը բացակայեց 40 օր: Սակայն դրանից հետո երևաց ձեռնափայտով:
Հարավային Կորեայի համալսարաններից մեկի պրոֆեսոր Պարկ Ուոն Գոնն նշում է Կիմ Չան Ընի շարունակ գիրանալու հանգամանքը, ինչը նրա խոսքերով, առողջական ինչ որ լուրջ խնդրի արտացոլում կարող է լինել:
Իսկ եթե Կիմն այն վիճակում է, որ այլևս չի կարող ղեկավարել երկիրը, փորձագետները դժվարանում են ասել, թե ով կփոխարիներ նրան:
Նրա երեխաները դեռևս շատ երիտասարդ են, եղբայրը շատ հեռու է քաղաքականությունից, հորեղբայրը թոշակառու է ու չունի ազդեցություն: Այդ պատճառով, ամենահավանական թեկնածուն կարող է լինել նրա քույրը` Կիմ Յո Չանը: Սակայն արդյո՞ք տղամարդկանց կողմից վերահսկվող այս երկրում կինը կստանա հավանություն: Սա դեռ մեծ հարց է:
Ուրեմն այդ դեպքում այս երկրի պատմության մեջ առաջին անգամ երկրի առաջնորդ կդառնա մեկը, որը չի ներկայացնում Կիմերի ընտանիքը:
Դա, ըստ հյուսիսկորեական հարցերով վերլուծաբան Ֆրենք Աումի, երկիրը կարող է տանել դեպի քաղաքական անկայունություն, երկրից կարող է սկսվել զանգվածային արտահոսք, իսկ միջուկային ծրագրի շուրջ անվտանգության թուլացումից կարող է սկսվել միջուկային նյութերի արտահոսք:
Նմանատիպ նյութեր
2276 դիտում
12:08 10-12-2015
Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտնել է, որ երկիրը ջրածնային ռումբ ունի
28877 դիտում
21:55 17-11-2016
Հյուսիսային Կորեայի առաջնորդը հրահանգել է Մեսիից ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ պատրաստել
1985 դիտում
17:16 10-08-2019
Հյուսիսային Կորեայի առաջնորդը «փոքրիկ ներողություն է խնդրել»․ Թրամփ
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը