211652_close_icon

Խուզարկություններն իրականացվում են մի շարք թերություններով, առագրվել են փաստաթղթեր, աշխատանքային համակարգիչը. փաստաբանը՝ «Յուքոմի» տնօրենի բնակարանում խուզարկության մասին. Tert.am

views-count1176 դիտում article-date 17:14 02-05-2020
Մի քանի օր է՝ տեղի են ունենում խուզարկություններ տարբեր վայրերում, այսօր «Յուքոմի» նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանը, ավտոմեքենան ու աշխատանքային համակարգիչն են խուզարկել, այս գործընթացներում կան մի շարք թերություններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արա Խաչատրյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/05/02/Ucom/3278839?fbclid=IwAR34ewWg5rDw7LIhg3USzFUNUtVCNg03fyMh5Lr0bIVOiM61tAzaVL310rM]Tert.am[/url]-ը։ «Մի քանի օր է՝ տեղի են ունենում խուզարկություններ տարբեր վայրերում, այսօր «Յուքոմի» նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում և ավտոմեքենայում է խուզարկություն տեղի ունեցել, առգրավել են մի շարք փաստաթղթեր և աշխատանքային համակարգիչը, մի շարք թերություններ նշել ենք, օրինակ՝ համակարգչի առգրավումը չի համապատասխանում դատարանի որոշմանը»,-մանրամասնեց նա: Փաստաբանը հիշեցրեց, որ գործընթացները տեղի են ունենում ընկերության շուրջ քննարկումներին զուգընթաց՝ բաժնետերերի վեճի հետ կապված: Ըստ նրա՝ առկա ինֆորմացիան՝ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը այն մասին, որ պետք է առագրավվի և վճարվի պետական բյուջե, թույլ է տալիս իրեն թույլ է ենթադրել, որ միմյանց հետ փոխկապկցված են: Արամ Օրբելյանն ասաց, որ այս պահին մանրամասներ չի կարող ասել, հիշեցրեց, որ խուզարկություն իրականացնում էր ԱԱԾ-ն: Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/05/02/Ucom/3278839?fbclid=IwAR34ewWg5rDw7LIhg3USzFUNUtVCNg03fyMh5Lr0bIVOiM61tAzaVL310rM]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր