211652_close_icon

Առգրավել են փաստաթղթեր, աշխատանքային համակարգիչը. Արամ Օրբելյանը՝ «Յուքոմի» տնօրենի բնակարանում խուզարկության մասին. Tert.am

views-count4427 դիտում article-date 18:50 02-05-2020
Մի քանի օր է՝ տեղի են ունենում խուզարկություններ տարբեր վայրերում, այսօր «Յուքոմի» նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանը, ավտոմեքենան ու աշխատանքային համակարգիչն են խուզարկել, այս գործընթացներում կան մի շարք թերություններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արա Խաչատրյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը, տեղեկացնում է [url=https://www.tert.am/am/news/2020/05/02/ucom/3278930]Tert.am[/url]-ը: «Մի քանի օր է՝ տեղի են ունենում խուզարկություններ տարբեր վայրերում, այսօր «Յուքոմի» նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում և ավտոմեքենայում է խուզարկություն տեղի ունեցել, առգրավել են մի շարք փաստաթղթեր և աշխատանքային համակարգիչը, մի շարք թերություններ նշել ենք, օրինակ՝ համակարգչի առգրավումը չի համապատասխանում դատարանի որոշմանը»,- մանրամասնեց նա: Փաստաբանը հիշեցրեց, որ գործընթացները տեղի են ունենում ընկերության շուրջ քննարկումներին զուգընթաց՝ բաժնետերերի վեճի հետ կապված: Ըստ նրա՝ առկա ինֆորմացիան՝ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը այն մասին, որ պետք է առագրավվի և վճարվի պետական բյուջե, թույլ է տալիս իրեն թույլ է ենթադրել, որ միմյանց հետ փոխկապկցված են: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/05/02/ucom/3278930]Tert.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր