Ուորեն Բաֆետի հոլդինգը վաճառել է ամերիկյան ավիաընկերություններում իր բոլոր բաժնետոմսերը
Berkshire Hathaway հոլդինգը, որի տնօրենների խորհրդի նախագահը մուլտիմիլիարդատեր Ուորեն Բաֆետը, վաճառել է ամերիկյան չորս խոշոր ավիաընկերություններում իր բոլոր բաժնետոմսերը:
Խոսքը գնում է Delta Air Lines Inc., Southwest Airlines Co., American Airlines Group Inc. և United Airlines Holdings Inc. ընկերությունների մասին:
Բաֆետն ընդունել է, որ սխալ է թույլ տվել և ավիանկերություններում ներդրումներ անելով, գումար է կորցրել, սակայն ընդգծել է, որ իրենց ղեկավարությունը մեծ ծավալի աշխատանք է տարել, որպեսզի բիզնեսը ճգնաժամի օրերին չմեռներ:
Գործարարը հայտարարել է, որ չվերթներ ոլորտի հեռանկարներն այժմ իր համար մշուշոտ են. «Ես չգիտեմ, թե արդյոք երկու կամ երեք տարի հետո թռչելու են նույնքան, որքան՝ նախորդ տարի», ասել է Բաֆետը:
2019թ. վերջում Berkshire Hathaway-ին էին պատկանում Delta Air Lines-ի բաժնետոմսերի 11%-ը, American Airlines-ի և Southwest Airlines-ի բաժնետոմսերի 10-ական տոկոսը, ինչպես նաև United Airlines-ի բաժնետոմսերի 9%-ը: Բոլոր այդ բաժնետոմսերը Բաֆետը ձեռք էր բերել 2016 թվականին:
Բաֆետը աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվում. 2019թ. դրությամբ նրա կարողությունը գնահատվում է 89,4 մլրդ դոլար: