211652_close_icon
views-count329147 դիտում article-date 21:26 03-05-2020

Ողբերգական դեպք Լոռու մարզում. փեսան ոստիկաններին հայտնել է, որ հովվաշունը հարձակվել է իր զոքանչի վրա, որը կարճ ժամանակ անց ստացված վնասվածքներից տանը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Ծաթեր գյուղի տներից մեկում հովվաշունը վնասել է տանտիրուհուն՝ 78-ամյա Գ. Մ.-ին, ինչի հետևանքով վերջինս կարճ ժամանակ անց տանը մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին մահացածի հարազատները տեղեկացրել են ոստիանոևթյան Թումանյանի բաժին, որտեղից ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, նշված գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում Գ.Մ.-ն քայլելիս է եղել, երբ նրանց պատկանող հովվաշունը շղթան կտրել ու հարձակվել է վերջինիս վրա, ով կորցնելով հավասարակշռությունը, ընկել է գետնին, իսկ շունը բռնել է նրա դեմքի և պարանոցի հատվածը ու մի քանի անգամ թափահարել: Գ.Մ.-ին շան ճիրաններից ազատել է փեսան, որից հետո կնոջը տեղափոխել են տուն, որտեղ էլ վերջինս մահացել է: Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր