211652_close_icon
views-count9757 դիտում article-date 13:14 13-07-2014

Ավտովթար Երևանում. փեսան ապագա զոքանչի տուն գնալիս մնաց բորդյուրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11-ի սահմաններում Հանրապետություն և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են Toyota մակնիշի 73 OQ 777 և Honda մակնիշի 33 PL 819 համարանիշի մեքենաները: Ինչպես վթարի վայրից հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Honda-ի վարորդը մեկնում էր իր հարսնացուի հետևից, քանի որ այսօր նրա հարսանիքն է: Վթարից շոկի մեջ հայտնված փեսացուն մոռացել էր զանգահարել «Ռեսո» ապահովագրական ընկերություն: Ոստիկանների հիշեցումից և զանգ կատարելուց հետո հաշված րոպեների ընթացքում «Ռեսո-»-ի ներկայացուցիչը ժամանեց վթարի վայր: Ֆոտոլրագրողի հետ զրույցում փեսան կատակում էր ասելով. «Սաղ կյանքս կհիշեմ էս օրը, ես էլ գնամ հասնեմ հարսիս, թե չէ, մեկ էլ տեսար՝ փոշմանեց»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր