4020 դիտում
10:13 06-05-2020
Փաշինյանը վճռական է տրամադրված. ՍԴ հարցը կլուծվի հանրաքվեո՞վ, թե՞ ԱԺ-ում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, իշխանությունների նախաձեռնած սահմանադրական հանրաքվեն, որով փորձում էին փոփոխություն կատարել Սահմանադրության անցումային կետերում, որպեսզի ազատվեն ՍԴ նախագահից ու 6 դատավորներից, առ այսօր մնում է օդում կախված։
Չնայած կորոնավիրուսային համավարակը արտաքուստ թեման «սառեցրել» է, սակայն իշխանամերձ որոշ անհատներ փորձում են այն պահել «ջրի երեսին»: Ավելին, ոմանք արդեն նույնիսկ Գավառի դեպքերն են կապում ՍԴ կազմը չփոխելու հետ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, հանրաքվեի հարցը, բնականաբար, նաև իշխանությունների օրակարգում է մնում, և ըստ կուլիսներում պտտվող խոսակցությունների, մայիսի 14-ին ավարտվող արտակարգ դրությունից հետո թեման ամբողջ ծավալով դարձյալ կմղվի առաջին պլան։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները և անձամբ վարչապետ Փաշինյանը բավականին վճռական են տրամադրված այս հարցում։ Մեր զրուցակցի խոսքերով, իշխանության ներսում քննարկումների հիմնական առանցքն այն է, թե՝ «տարբերակ չունենք, քանի որ համաճարակը շուտ չի վերանալու, անգամ կարող է 1-2 տարի տևել, չենք կարող «զադնի» դնել»: Սակայն այս առումով ամեն ինչ միանշանակ չէ:
Ըստ մեր տեղեկությունների, ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ իշխանությունում և մերձիշխանական սատելիտ «փորձագիտական» ու քաղաքական շրջանակներում տարբեր կարծիքներ են շրջանառվում. ոմանք կողմնակից են, որ իրավիճակը լուծվի ըստ օրենքի՝ հանրաքվեն անցկացնելով ժամկետների մեջ, հակադիր կարծիք ունեցողները պնդում են, որ հարցը պետք է կարգավորել արագորեն՝ ԱԺ շրջանակներում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6929 դիտում
09:49 18-11-2020
Կառավարության 80 տոկոսը կփոխվի. Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված․ «Ժողովուրդ»
3841 դիտում
15:50 06-03-2017
Մենք վճռական ենք տրամադրված և գնում ենք հաղթանակի. Սամվել Սանամյան
4760 դիտում
18:44 11-03-2021
ՊՆ-ի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. անհետ կորած զինվորների հարազատները վճռական են տրամադրված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»