6926 դիտում
09:49 18-11-2020
Կառավարության 80 տոկոսը կփոխվի. Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կառավարության մոտ 80%-ին փոխել։ Իշխող ուժն այս օրերին կադրային փնտրտուքների մեջ է, քանի որ ցանկանում է նախարարներին ևս փոխել:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ կառավարության կազմն առաջիկայում լքելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, նաև այդ ցուցակում կան ՊՆ փոխնախարարներ, ովքեր պետք է լքեն իրենց պաշտոնները:
Իշխանության կարծիքով՝ կառավարության ներկայացուցիչները պատերազմական դրության ժամանակ անգործության են մատնված եղել, ինչի համար էլ պետք է լքեն իրենց պաշտոնները: Բացի այդ, մինչ այս էլ ովքեր հանրության լայն շրջանում ունեցել են ցածր հեղինակություն, պետք է հեռանան։ Խնդիր է դրված։
Նկատենք՝ պաշտոններից ազատումների շարքն արդեն սկսվել է, և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից հետո իր պաշտոնին հրաժեշտ տվեց նաև փոխնախարար Շավարշ Քոչարյանը, սակայն հենց ԱԳՆ-ում ևս հրաժարականների շքերթ է լինելու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4017 դիտում
10:13 06-05-2020
Փաշինյանը վճռական է տրամադրված. ՍԴ հարցը կլուծվի հանրաքվեո՞վ, թե՞ ԱԺ-ում. «Փաստ»
3841 դիտում
15:50 06-03-2017
Մենք վճռական ենք տրամադրված և գնում ենք հաղթանակի. Սամվել Սանամյան
4757 դիտում
18:44 11-03-2021
ՊՆ-ի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. անհետ կորած զինվորների հարազատները վճռական են տրամադրված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2821 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3976 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին