211652_close_icon
views-count1008 դիտում article-date 13:24 06-05-2020

ԱԺ-ի օգնությամբ պաշտոնյաներին տրվող պարգևավճարները կտրանսֆորմացնենք և կդարձնենք աշխատավարձ ․ Նիկոլ Փաշինյան

[url=https://www.tert.am/am/news/2020/05/06/Pashinyan/3281865]Tert.am[/url]-ը գրում է. ԱԺ-ի օգնությամբ պաշտոնյաներին տրվող պարգևավճարները կտրանսֆորմացնենք և կդարձնենք աշխատավարձ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետական ծառայողների ու պաշտոնյաների աշխատավարձերի բարձացմանը: Նա նշեց, որ այդ հարցը շատ է շահարկվում։ «Այո, իմ որոշմամբ՝ դա տեղի է ունեցել և տեղի է ունեցել, որովհետև Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից ես խոստացել եմ, որ պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան, և այդ խոստում ի կատար է ածվել։ Ինչու պարգևավճարների համակարգով, այլ ոչ աշխատավարձերի, որովհետև գործող աշխատավարձերի համակարգն իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է։ Մենք պլանավորում ենք պետական կառավարման՝ հատկապես դատաիրավական համակարգում ավելացնել աշխատավարձերը, որովհետև համոզված ենք, որ դա է ճանապարհը ՀՀ-ում անրդյունավետ, արդար դատական համակարգ ունենալու»,- ասաց նա և նշեց, որ համահարթ եկամտային հարկի սահմանմամբ՝ հարյուրհազարավոր մարդկանց աշխատավարձեր բարձացել են: «Ազգային ժողովի օգնությամբ պաշտոնյաներին տրվող պարգևավճարները կտրանսֆորմացնեն և կդարձնեն աշխատավարձի համարկարգ»,-ասաց նա: Վարչապետը անդրադարձավ նաև ՀՀ զինված ուժերում կատարված բարեփոխումներին և ասաց, որ առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք, արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք, մշտական ջուր է ստացել 134 մարտական դիրք, 35 մարտական դիրքում կահավորել է մոդուլային բաղնիք: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/05/06/Pashinyan/3281865]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր