Այս գիշեր հրապարակներում չենք մնա, որովհետև առավոտյան կգանք ու ցանկացած հրապարակ կդարձնենք մերը. Ն. Փաշինյան. Tert.am
«Այսօր ՀՀ-ի և նրա քաղաքացիների ազատագրման օրն է: Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ ՀՀ-ը, կեցցե՛ ՀՀ քաղաքացին, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ, անկախ և երջանիկ Հայաստանում»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս հայտարարեց, որ այս գիշեր հրապարակներում չեն մնա, որովհետև ցանկացած հրապարակ առավոտյան կգան ու կդարձնեն իրենցը: Իսկ ինչ վերաբերում է քայլերթի մայրուղուն, Նիկոլ Փաշինյանը մանրամասները չներկայացրեց՝ մարտավարությունը չբացահայտելու համատեքստում:
Քայլերթը մեկնարկեց:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/17/rally/2664611]այստեղ[/url]