22676 դիտում
20:57 06-05-2020
Հանկարծամահ է եղել ՀՀ գլխավոր օրթոպեդ-ինժեներ պրոթեզիստ Մկրտիչ Գինոսյանը
Այսօր հանկարծամահ է եղել ՀՀ գլխավոր օրթոպեդ-ինժեներ պրոթեզիստ Մկրտիչ Գինոսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտեմ Պողոսյանը։
«Խորը կսկիծով տեղեկացա, որ այսօր հանկարծամահ է եղել ՀՀ գլխավոր օրթոպեդ-ինժեներ պրոթեզիստ Մկրտիչ Գինոսյանը։
Մարդ, որին ես մաեստրո էի անվանում։
Մարդ, որ մերժեց բազմաթիվ երկրների հրավերները, որպեսզի ծառայի իր հարազատ երկրին։
Հազարավոր ազատամարտիկների և զինվորների ոտքի հանած այս մարդը մեծ ավանդ ունի օրթոպեդիայի ոլորտում։
Մարդ, որի պացիենտները տարիների ընթացքում դարձել են իր ընկերները։
Մարդ, որը կհասներ գիշեր, թե ցերեկ իր պացիետին օգնության։
Մարդ, որից խորհուրդներ էին հարցնում իր արտասահմանցի կոլեգաները։
Լույս իջնի հոգուդ Մուկուչ ջան, մեծատառով մարդ, հարազատ մարդ, մեր ընկեր ջան։
Կորուստ, որը չի լրացվի, չի փոխարինվի, չի մոռացվի», - գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
732 դիտում
16:43 07-05-2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցել է օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանի մահվան կապակցությամբ
3988 դիտում
23:03 06-02-2024
Հանկարծամահ է եղել Գագիկ Գինոսյանը
Այս բաժնից
1492 դիտում
10:59 18-10-2024
Ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով
496 դիտում
10:16 18-10-2024
Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
532 դիտում
09:59 18-10-2024
Ադրբեջանի՝ ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը 2 նպատակ ունի. Աբրահամյան