211652_close_icon
views-count4582 դիտում article-date 21:34 07-05-2020

Հայաստանի և Արցախի նախկին վարչապետերը վաղը կներկայանան դատարան՝ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորություն ներկայացնելու համար. Արամ Վարդևանյան

Վաղը Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնող բոլոր անձինք ներկայանալու են դատարան: Այս մասին այսօր [url=https://www.tert.am/am/news/2020/05/07/vardevanyan/3283598]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Վարդևանյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևոն Քոչարյանը հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է վաղը նշանակված դատական նիստին: «Վաղվա դատական նիստին կներկայացվեն վարչապետերի անձնական երաշխավորության միջնորդությունը և այն միջնորդությունները, որոնք այս ժամանակահատվածում ներկայացվել են կրկին կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու մասով»,- ասաց Վարդևանյանը և հավելեց, որ իր տեղեկություններով՝ վաղը երաշխավորություն ներկայացնող բոլոր վարչապետերը ներկա են լինելու դատական նիստին: Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը ի վիճակի է մասնակցել դատական նիստին, պաշտպանը պատասխանոց. «Իմ վերջին տեղեկություններով՝ պարոն Քոչարյանի առողջական վիճակն այնպիսին է, որ բժիշկները դատական նիստին մասնակցելու մասով խնդիր չեն տեսնում: Իհարկե, այլ բան է քրեակատարողական հիմնարկում գտնվելը, առողջական տեսանկյունից՝ որակապես լրիվ այլ իրավիճակ է, բայց կոնկրետ վաղվա նիստի մասով առկա խնդիր չկա»,- ասաց նա: Վարդևանյանը նշեց, որ դատարանի կազմից էլ դատավոր Աննա Դանիբեկյանին տեղեկացրել են համապատասխան կազմակերպչական միջոցառումները, որոնցով Քոչարյանի մասնակցությունը կապահովվի: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/05/07/vardevanyan/3283598]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր