2234 դիտում
17:59 11-05-2020
Հակոբ Սերոբյան. Հավաքականում իշխում է վստահությունը
Սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տևական պարապուրդից հետո վերսկսել է մարզումները։ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում պարապում են նաև խոստումնալից պատանիներն ու երիտասարդները։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը զրույցում նշեց, որ պահպանում են հիգիենիկ կանոնները։ Կարանտինի պատճառով շատ են տուժել։ Հիմա ուրախ են, որ կրկին մարզադահլիճ են մտել։
Գլխավոր մարզիչն ասաց նաև , որ գոհ է մարզիկներից։ Նրանք որոշակի աշխատանք կատարել են տանը և աստիճանաբար են վերագտնում են իրենց ունակություններն ու հնարավորությունները։ Տղաները մարզիչների խորհրդով դեռս չեն կատարում բարդ տարրեր և վարժություններ։
Մարմնամարզությունը դժվարին , կոորդինացիոն մարզաձև է և մարզավիճակ ձեռք բերելու համար ժամանակ է հարկավոր։ Պետք է նախ զգալ գործիքները , ապա՝ անցնել կապակցությունների կատարմանը։
Այնուամենայնիվ թիմում խուճապ չկա։ Ավելին, աստիճանաբար վերականգնվում են մարմնամարզիկների ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության որակները։ Օրական 3 – 3, 5 ժամանոց պարապմունքներն ընթանում են ծրագրով, հեռանկարում նկատի ունենալով նախատեսված մրցաշարերը։ Ամռանը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Թբիլիսիում։ Հաստատվել է Բաթումի միջազգային մրցաշարը։ Աշնանը նշանակված են աշխարհի գավաթի խաղարկության մրցումները։ Այդուհանդերձ շատ բան կապված է իրավիճակի կայունացման հետ։
Նմանատիպ նյութեր
1278 դիտում
15:32 22-10-2015
Հակոբ Սերոբյան. Արթուր Դավթյանի մասնակցությունն աշխարհի առաջնությանն այլևս հարցականի տակ չէ
2742 դիտում
15:35 27-05-2016
Հակոբ Սերոբյան. Տղաներն արեցին այն, ինչ անհրաժեշտ էր
1487 դիտում
14:09 30-05-2016
Հակոբ Սերոբյան. Մեդալների քանակն ինձ համար անսպասելի էր
Այս բաժնից
1255 դիտում
20:12 22-10-2024
Եվրոպայի առաջնությունից բռնցքամարտիկները Հայաստան են բերել 5 մեդալ
1237 դիտում
14:47 22-10-2024
ՌԴ քաղաքացիություն ստացած Լևոն Ջուլֆալակյանը կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համակարգում. ArmSport.am
823 դիտում
12:53 22-10-2024
Հոկեյի Հայաստանի հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը