211652_close_icon
views-count3841 դիտում article-date 09:37 12-05-2020

ԱՄՆ Կոնգրեսի կոշտ քննադատությունը Ադրբեջանի իշխանությունների հասցեին․ «Ամերիկայի ձայն»

Ադրբեջանն օգտագործում է կորոնավիրուսի վարակը որպես պատրվակ երկրում քաղաքական ճնշումներ իրականացնելու և խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով, երկուշաբթի հայտարարել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով Հելսինկյան հանձնաժողովի համանախագահներ կոնգրեսական Ալսի Հասթինգսը և սենատոր Ռոջեր Ուիքերը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5415432.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ «Այս համավարակի ընթացքում առողջապահությանն ուղղված միջոցները որևէ կերպ չեն արդարացնում քաղաքական բռնաճնշումները: Մենք անհանգստացած ենք զեկույցներով, որոնք վկայում են, որ Ադրբեջանի կառավարությունն ավելի է սահմանափակում սեփական քաղաքացիների ազատ արտահայտման, ազատ մամուլից օգտվելու և տեղեկատվության իրավունքը՝ իրականացնելով ձերբակալություններ, տուգանքներ, բռնություններ և, հնարավոր է, խոշտանգումներ: Երկրի իշխանությունները պետք է դադարեցնեն, այս գլոբալ ճգնաժամի պատրվակով սահմանափակել Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության անդամների և այլ գործիչների և թղթակիցների ազատ խոսքի իրավունքը»: ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովի հայտարարության մեջ նշված է՝ վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի իշխանություններն ազատազրկել, հարցաքննել և տուգանել են, իսկ մեկ դեպքում հնարավոր է խոշտանգումների ենթարկել ընդդիմադիր գործիչների և լրագրողների:

Նմանատիպ նյութեր