987 դիտում
15:39 12-05-2020
Պատգամավոր Բաբկեն Թունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. նա ջերմում է
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ջերմում է և կորոնավիրուսի թեստ է հանձնել: «[url=https://armenpress.am/arm/news/1015061.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանում հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Հայկ Գևորգյանը:
«Պարոն Թունյանը տաքություն ունի, թեստավորվել է, հիմա սպասում ենք պատասխանի, հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Գևորգյանը:
Հայաստանում մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3 538 դեպք, որոնցից 1 430-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 042 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 33 313 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից, ընդհանուր առմամբ, արձանագրվել է մահվան 47 դեպք:
Նմանատիպ նյութեր
2828 դիտում
10:45 21-02-2019
Բաբկեն Թունյանը շարունակում է Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը գովազդել. «Փաստ»
949 դիտում
14:49 25-05-2020
Բաբկեն Թունյանը բենզինի ներկրման ոլորտում խնդիր է տեսնում
Այս բաժնից
1291 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
919 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը