1195 դիտում
17:22 12-05-2020
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մոտ հաստատվել է նոր տիպի կորոնավիրուս։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, Պեսկովն անձամբ հաստատել է լուրը և հայտնել, որ բուժվում է։
«Այո, ես վարակվել եմ, բուժվում եմ»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
Ավելի վաղ Պեսկովի մոտ կորոնավիրուսի կասկածի մասին հայտնել էր «Տելեգրամ»-ի «Նեզիգար» ալիքը։
Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Քաղաքաշինության նախարար՝ Վլադիմիր Յակուշևի և Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ։
Միշուստինը ապրիլի 30-ից գտնվում է մոսկովյան հիվանդանոցներից մեկում՝ բժիշկների հսկողության տակ, և բժիշկները նշում են, որ նրա առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում։
Նմանատիպ նյութեր
16099 դիտում
13:47 30-03-2020
Եվս մեկ զինծառայողի մոտ հաստատվել է կորոնավիրուս. ՊՆ մամուլի խոսնակ
4788 դիտում
20:26 30-07-2020
Մոտ 30 նորակոչիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս․ ՊՆ խոսնակ
4765 դիտում
21:00 02-08-2015
Տատյանա Նավկան պատմել է՝ ինչպես է զգում իրեն Պեսկովի հետ հարսանիքից հետո
Այս բաժնից
7234 դիտում
16:01 23-12-2024
N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է
1258 դիտում
23:48 22-12-2024
Մոլդովան հունվարից դոլարի փոխարեն եվրո կօգտագործի
1171 դիտում
23:04 22-12-2024
Թրամփը Պուտինի հետ հանդիպմանն է սպասում