211652_close_icon
views-count7103 դիտում article-date 09:21 13-05-2020

Չինաստանը փորձում է գողանալ ԱՄՆ-ից COVID-19 պատվաստանյութի հետազոտությունները․ «Ամերիկայի ձայն»

Ամիսներ շարունակ ԱՄՆ-ի պաշտոնյաները նախազգուշացնում էին կորոնավիրուսի համավարակի պայմաններում կիբերհարձակումների մասին: Եթե նախկինում որևէ երկիր չէր նշվում որպես այդ հարձակումների կազմակերպիչ, ապա այժմ, երբ կորոնավիրուսի պատվաստանյութի մշակման մրցավազքն արագանում է, ԱՄՆ-ի պաշտոնյաների պատասխանն ուղղակի է. օրերս Միացյալ Նահանգները նախապատրաստվում է մեղադրանք ներկայացնել Չինաստանին՝ կիբեր հարձակումներ իրականացնելու համար: Պաշտոնական մեղադրանքը Չինաստանին ներկայացնելու են ԱՄՆ-ի Դաշխային հետաքննությունների բյուրոն և Ազգային անվտանգության ծառայությունը՝ կորոնավիրուսի պատվաստանյութերի, դեղամիջոցի և թեստերի շուրջ հետազոտություններ կատարող ընկերությունների համակարգչային ցանցեր ներխուժելու փորձերի համար: Տեղեկատվությունը հաստատել է նաև Ներքին անվտանգության տեղեկատվական հատուկ խմբի անդամ, Redpoint Cybersecurance ընկերության գործերի կառավարիչ Թաբ Բրադշոուն: «Կարծում եմ, սա անխուսափելի է»,- [url=https://www.amerikayidzayn.com/a/5417057.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին ասել է Բրադշոուն,- «Դա քաղաքական քայլ է՝ Չինաստանի կոմունիստական կառավարությանը պատասխանատվության ենթարկելու և աշխարհին տեղեկացնելու, որ նրանք ակտիվորեն փորձում են գողանալ ԱՄՆ տեխնոլոգիաները նաև այս ոլորտում»: Միացյալ Նահանգները տարիներ շարունակ հայտարարել է, որ Չինաստանը, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանը, կիբերհարձակումների հետևում կանգնած հիմնական ուժն են ՝ մեղադրելով Պեկինին ԱՄՆ-ի մտավոր սեփականությունը գողանալու, ԱՄՆ-ի հանդեպ մրցակցային առավելություն ձեռք բերելու մեջ: Չինաստանի հասցեին հանրային մեղադրանքը՝ COVID-19 պատվաստանյութերի գողանալու փորձերի հետ կապված, հավանաբար էլ ավելի է խորացնելու լարվածությունը Պեկինի և Վաշինգտոնի միջև: Սպիտակ տան վարչակազմն իր հերթին շարունակում է մեղադրել Չինաստանին կորոնավիրուսի համաճարակի փաստերը նախնական փուլում թաքցնելու մեջ, որի արդյունքում այլ երկրներ թերագնահատել էին վարակի վտանգի աստիճանը: COVID-19 պատվաստանյութի հետազոտությունները միաժամանակ ձեռնարկվում են աշխարհի մի շարք երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արձանագրել է ութ պատվաստանյութեր, որոնք գտնվում են կլինիկական գնահատման փուլում, այդ թվում երկուսը Միացյալ Նահանգներում և չորսը Չինաստանում:

Նմանատիպ նյութեր