Երևանում բախվել են 29-ամյա վարորդի Mercedes-ն ու 23-ամյա վարորդի մոպեդը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 13-ին, ավտոմեքենայի և մոպեդի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00։25-ի սահմաններում Արտաշիսյան-Բագրատունյաց փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ՝ 29-ամյա Մկրտիչ Ղազարյանի վարած Mercedes մակնիշի 36 DF 451 համարանիշի և Արարատի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սամվել Մարտիրոսյանի վարած մոպեդը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր՝ 24-ամյա Անի Թադևոսյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի