1228 դիտում
17:44 13-05-2020
Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Շիրակի համայնքներին տրամադրվել է 11 մոտոբլոկ՝ ի պատասխան COVID-19 ճգնաժամին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ այսօր Շիրակի մարզի Սարապատ և Ամասիա խոշորացված համայնքների 15 գյուղական բնակավայրեր ստացան ընդհանուր առմամբ 11 մոտոբլոկ: Սարքավորումները ռոտացիոն եղանակով կօգտագործվեն համայնքներում առավել խոցելի արտադրողների կողմից: Այս աջակցությունը հանդիսանում է Եվրոպական միության կողմից Հայաստանին հրատապ օգնության մի մասը` գյուղատնտեսական ոլորտում COVID-19 ճգնաժամի հետևանքները մեղմելու համար:
Իր խոսքում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց. «Համաճարակի արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պարենային անվտանգությունն ու գյուղատնտեսության շարունակական զարգացումը դառնում են խիստ կարևոր առաջնահերթություններ և այս տեսանկյունից առաջնային են դառնում գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիական լուծումները և հողի մշակման ծավալների աճը։
Ուրախ եմ, որ մեր գործընկերները Եվրոպական միությունից արձագանքեցին մեր այս կարիքներին և այսօր, մեր համագործակցության բարձր մակարդակը պահելով, ստանում ենք թիրախային կարևոր աջակցություն Շիրակի մարզի Ամասիա և Սարապատ համայնքների տնտեսվարողների համար։»
[b]ԵՄ-GAIA ծրագրի մասին[/b]
ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ֆինանսավորվում է Եվրամիության կողմից (9,7 միլիոն եվրո) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (2 միլիոն եվրո) կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:
Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: ԵՄ- GAIA ծրագիրն աջակցում է կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես` Հայաստանի հյուսիսային մարզերում` Շիրակում, Լոռիում և Տավուշում: Ծրագիրն իրականացվելու է առաջիկա երեք տարվա ընթացքում:
[b] ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն
(EU-GAIA) ծրագիր[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
4634 դիտում
11:52 05-09-2018
Եվրոպական միության աջակցությամբ ՀՀ Լոռու մարզում բացվեց ևս 4 նոր բիզնես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
604 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին