681 դիտում
13:19 14-05-2020
Յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ կտրվի գործատուներին. հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ գրավոր ընթացակարգով ընդունել են հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը։ Նա նշեց, որ այս միջոցառումը վերաբերում է մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին։
Այդու՝ այն գործատուները, ընկերություները, որոնք ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանել են աշխատատեղերը, և որոշ փոքր տարբերություններով պահպանվել է աշխատավարձային ֆոնդը, կառավարությունը կվճարի յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ։
«Մենք սրանով ուզում ենք մեր խրախուսանքի ու գնահատանքի խոսքն ասել այն ընկերություններին, որոնք այս դժվար ժամանակներում կարողացել են աշխատատեղերն ու աշխատավարձային ֆոնդը պահպանել»,- նշեց վարչապետը։
Նա ասաց, թե այս պահի դրությամբ՝ հակաճգնաժամային միջոցառումներով բաշխված է ավելի քան 76 միլիարդ դրամ, ու շահառու է հանդիսանում շուրջ 26 հազար իրավաբանական անձ և 1 միլիոն 100 հազարը գերազանցող ֆիզիկական անձ։
Նմանատիպ նյութեր
8777 դիտում
14:47 18-06-2020
Հաստատվեց հակաճգնաժամային 20-րդ միջոցառումը. տուժած ոլորտների աշխատողներին կտրվի միանվագ վճար
7755 դիտում
12:07 25-06-2020
Հաստատվեց հակաճգնաժամային 22-րդ միջոցառումը. շահառուներին կտրվի 68 հազար դրամ միանվագ օգնություն
5752 դիտում
12:42 07-05-2020
Հաստատվեց 17-րդ միջոցառումը. դրամաշնորհ կտրվի ՏՏ ոլորտի տնտեսվարողներին
Այս բաժնից
1315 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
895 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար