5755 դիտում
12:42 07-05-2020
Հաստատվեց 17-րդ միջոցառումը. դրամաշնորհ կտրվի ՏՏ ոլորտի տնտեսվարողներին
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց կորոնավիորւսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագիրը, որը վերաբերում է ՏՏ ոլորտին։
Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը։
Աջակցությունը դրամաշնորհի տեսքով է։ Այսպիսով՝ միջոցառման շահառու հանդիսանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝
1) համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին
2) հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ
3) հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից:
Հակոբ Արշակյանը նշեց, որ նոր տիպի կորոնավիրուսը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համար ևս բացասաբար է ազդել: «185 ընկերությունների շրջանակում հարցում է կատարվել և պարզվել է, որ նրանց 54 տոկոսի մոտ ֆինանսական շրջանառության առումով բացասական արդյունքներ են գրանցվել, իսկ մարդկային ռեսուրսի զբաղվածության ցուցանիշով, միջինում ընկերությունների 45 տոկոսի մոտ առաջացել են ազատ ռեսուրսներ»,-ասաց նա:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ նշանակում է, որ ոլորտում որոշակի խնդիր կա, որ այսպիսի ծրագրի անհրաժեշտություն է առաջացել, նախարարը պատասխանեց, որ հիմնական խնդիրը կախված է նրա հետ, որ ընկերությւոնների 75 տոկոսից ավելին արտահանման շուկաների համար են աշխատում, իսկ այդ շուկաներում տնտեսական դանդաղեցումներ կան:
Նմանատիպ նյութեր
8777 դիտում
14:47 18-06-2020
Հաստատվեց հակաճգնաժամային 20-րդ միջոցառումը. տուժած ոլորտների աշխատողներին կտրվի միանվագ վճար
7755 դիտում
12:07 25-06-2020
Հաստատվեց հակաճգնաժամային 22-րդ միջոցառումը. շահառուներին կտրվի 68 հազար դրամ միանվագ օգնություն
Այս բաժնից
949 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1009 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
691 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը