8771 դիտում
14:47 18-06-2020
Հաստատվեց հակաճգնաժամային 20-րդ միջոցառումը. տուժած ոլորտների աշխատողներին կտրվի միանվագ վճար
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը:
Հարցը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին:
Սույն որոշման իմաստով տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները՝
հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
Հանրային սննդի ծառայություններ.
Զբոսաշրջային ծառայություններ.
Նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
Սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.
Կինոթատրոնների գործունեություն.
Լուսանկարչության բնագավառում գործունեություն.
ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
Կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
Խաղատների գործունեությունը:
Նախարարի խոսքով, շահառու են նաև այն աշխատակիցները, եթե գործատուն գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ), ապա գործատուի վարձու աշխատողների աջակցություն տրամադրվում է, եթե Տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը տվյալ տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր գործունեությունում կազմում է առնվազն 40 տոկոս։
Ընդ որում, այս դեպքում՝ շահառու են հանդիսանում գործատուի բոլոր վարձու աշխատողները։
Վարձու աշխատողները (այդ թվում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները), շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի15-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել Տուժած ոլորտի գործատուի հետ (այդ թվում՝ եթե 2020 թվականի հունիսի 15-ի դրությամբ գործատուն լուծարվել է կամ դադարեցրել է գործունեությունը)։
Նշված անձանց աջակցությունը տրամադրվում է՝ անկախ գործատուի կողմից աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարում կամ պայմանագրային եկամուտ հաշվարկելու հանգամանքից։
Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թվականին գործունեություն են ծավալել Տուժած ոլորտում: Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում՝ անկախ 2020 թվականի 1-ին եռամսյակում իրացման շրջանառության չափից։
Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով: Այն տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ քարտին փոխանցելով: Այսինքն դա չի կատարվելու բանկերի միջոցով:
Աջակցությունը տրվելու է դիմումների հիման վրա, որը լրացվելու է ssa.am կայքում:
Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ այս միջոցառումը կվերաբերի շուրջ 36800 մարդու, իսկ ընդհանուր բյուջեն կազմում է 2,5 մլրդ դրամ: Դիմումների ընդունումը կսկսվի հուիսի 22-ից:
Նմանատիպ նյութեր
7749 դիտում
12:07 25-06-2020
Հաստատվեց հակաճգնաժամային 22-րդ միջոցառումը. շահառուներին կտրվի 68 հազար դրամ միանվագ օգնություն
4086 դիտում
13:19 09-04-2020
Հաստատվեց հակաճգնաժամային 10-րդ միջոցառումը. աջակցություն կստանան միկրոձեռնարկատերերը
4584 դիտում
16:19 23-04-2020
Հաստատվեց հակաճգնաժամային 14-րդ միջոցառումը. այն վերաբերում է ուսանողներին
Այս բաժնից
490 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
463 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
1027 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է