3381 դիտում
09:25 15-05-2020
Հասարակության մի ստվար մաս զգոն չէ համավարակի վտանգների հանդեպ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Փակ տարածքներում տնտեսական գործունեություն ծավալող գործատուները պարտավոր են աշխատակիցներին հատկացնել բժշկական ձեռնոցներ և դիմակներ, ապահովել աշխատողների միջև սոցիալական հեռավորությունը: Ոորշմամբ հաստատվել են նաև կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնների իրազեկման թերթիկներ, որոնք ուղարկվել կամ տրամադրվել են տնտեսվարողներին: Ըստ տեսչական մարմնի ղեկավարի վերջին հայտարարության, տնտեսվարողներին նման իրազեկումների թիվն անցել է 1000-ը:
Նման սահմանափակումների և դրանց պահպանման ուժեղացված վերահսկողության պայմաններում արձանագրվում են դեպքեր, երբ հենց աշխատակիցներն են բողոքում գործատուի կողմից իրնեց համապատասխան պարագաներով չապահովելու դեպքերի մասին: Բնականաբար, շատ են նաև այն դեպքերը, երբ աշխատանքը կորցնելու հեռանկարն աչքի առաջ ունենալով աշխատակիցներն այդ խախտումների մասին չեն բարձրաձայնում:
Տնտեսվարողների մոտ խախտումների նման մեծ թիվը խոսում է այն մասին, որ սահմանափակումների պահպանման ռեժիմը լիարժեք չի ապահովվում: Այս իրավիճակում օրինաչափորեն առաջ է գալիս պատժամիջոցների խստացման՝ մասնավորապես ֆինանսական տույժերի չափերի մեծացման անհրաժեշտությունը:
Այն կարող է որոշակի հակազդեցություն առաջ բերել տնտեսվարողների մոտ, բայց սա այն դեպքն է, երբ նպատակը լիովին արդարացնում է միջոցը: Եթե տնտեսական գործունեության ազատականացմանը զուգահեռ չհաջողվի համավարակը կանխել, ապա պետությունը ստիպված կլինի վերադառնալ խիստ սահմանափակումների՝ իր բոլոր սոցիալական և տնտեսական բացասական հետևանքներով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
994 դիտում
20:55 13-11-2023
Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ. Բորել
Այս բաժնից
997 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»