843 դիտում
11:44 15-05-2020
Կորոնավիրուսից 3 մահացածները եղել են 68-մյա կին, 81-ամյա եւ 82-ամյա տղամարդիկ. ունեցել են խրոնիկ հիվանդություններ. ԱՆ
Մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2304 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 37476 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 184 նոր դեպք և 94 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (կին), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 22 է։
Նմանատիպ նյութեր
4083 դիտում
12:10 07-05-2020
Կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 66 և 78 տարեկան տղամարդիկ, ունեցել են խրոնիկական հիվանդություններ
13446 դիտում
11:19 20-04-2020
Կորոնավիրուսից մահացածները 62 և 90 տարեկան էին, ունեցել են խրոնիկական հիվանդություններ. ԱՆ խոսնակ
Այս բաժնից
793 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ
1279 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան
2671 դիտում
09:33 15-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում