211652_close_icon
views-count3431 դիտում article-date 20:29 17-05-2020

Աննա Կոստանյան. Հանրային խորհրդի նախագահը առնվազն պետք է զերծ մնար ոչ կոռեկտ հրապարակային խոսքերից

«Հանրային խորհրդի ղեկավարի գրառման ուսումնասիրությունը վկայում է, որ դա արվել է կնոջը վիրավորելով՝ նրա սեռի թիրախավորմամբ»,- ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ Այո, վերահաստատում եմ հանրային գործունեությամբ զբաղվող ցանկացած անձ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ վիրավորական և ատելության հիմք ծառայող հրապարակային խոսքեր հնչեցնի` հատկապես անձի սեռային յուրահատկությունները թիրախավորելով։ Փաստում եմ նաև, որ Հանրային խորհրդի նախագահը պաշտոնը զբաղեցնելուց ի վեր առավելապես չի դադարեցրել սոցիալական հարթակներում թիրախավորել կոնկրետ անձանց և նրանց գործունեությունը, այն պարագայում, որ իր` հանրային խորհրդի նախագահի պաշտոնի զբաղեցմամբ պայմանավորված, առնվազն պետք է զերծ մնար ոչ կոռեկտ հրապարակային խոսքերից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային դեպք լինելը նաև ենթադրում է հասարակության մեջ էտալոնային վարքագծի և խոսքի դրսևորման պարտավորություն` կարծում եմ, որ այս և այլ դեպքերում հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք պետք է իրավական պատասխանատվության ենթարկվեն` համամարդկային, համընդհանուր էթիկական կանոնների, համերաշխության մթնոլորտի և փոխադարձ հարգանքի խախտման պարագայում, այլապես այսօրինակ վարքագիծը մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող է ունենալ հասարակության ամենալայն շերտերում` ոչ ցանկալի օրինակ ծառայելով։ Ուստի կանխելու համար նման անթույլատրելի վարքագծի նեգատիվ ազդեցությունը` պահանջում եմ օր առաջ հեռացնել Հանրային խորհրդի նախագահին յուր ստանձնած, սակայն օրենքով նախատեսված պարտավորությունները չկատարելու և հանրության կոնկրետ անձանց պարբերաբար թիրախավորելու և նսեմացնելու համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր