211652_close_icon
views-count878 դիտում article-date 12:31 18-05-2020

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են Աննա Դանիբեկյանի որոշումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։ Որոշումը բաղկացած է 92 էջից։ Այս մասին տեղեկանում ենք «ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ – ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ֆեյսբուքյան էջից: Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերի հետ և ներկայումս վերաքննիչ բողոքներ է պատրաստում, որոնք առաջիկայում սահմանված կարգով կներկայացվեն վերաքննիչ քրեական դատարան։

Նմանատիպ նյութեր