211652_close_icon
views-count1045 դիտում article-date 16:19 18-05-2020

Հանրապետական օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2020 թ. «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Ինֆորմատիկա» առարկաների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերում հաղթած դպրոցականների անվանացանկը: Համաձայն նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի N 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգի»` աառարկայական օլիմպիադայի հաղթողները կրթաթոշակ կստանան ամսական հետևյալ չափերով` ✅առաջին կարգի դիպլոմակիրներ՝ 10.000 դրամ, ✅երկրորդ կարգի դիպլոմակիրներ՝ 7.500 դրամ, ✅երրորդ կարգի դիպլոմակիրներ՝ 5.000 դրամ: ✅Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով մեկ տարվա հաշվարկով:

Նմանատիպ նյութեր