895 դիտում
21:02 18-05-2020
Դատական նիստ․ Դավիթ Գրիգորյանն՝ ընդդեմ ԲԴԽ անդամի
Այսօր՝ մայիսի 18-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դատավոր Դավիթ Գրիգորյանն ընդդեմ ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի՝ զրպարտության վերաբերյալ գործով առաջին դատական նիստը։ Հայցվորի շահերի ներկայացուցչությունը ստանձնել են «Իրավականուղու» համահիմնադիրներ Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը՝ հաշվի առնելով գործի մեծ հետաքրքրությունը իրավունքի զարգացման տեսանկյունից։
Գործի ռազմավարական կարևորությունն այն է, որ հայցվորի կողմից զրպարտչական որակված արտահայտությունները կատարվել են (1) դատավորի նկատմամբ և (2) այն պաշտոնատար անձի կողմից, որն ունի դատավորների անկախությունը երաշխավորելու Սահմանադրական առաքելություն։
Հայցվոր կողմն ակնկալում է, որ այս գործի արդյունքում կբարձրացվի դատավորների իրավական պաշտպանվածությունը՝ հետևյալ իրավական չափանիշների ճանաչման և կիրառման միջոցով․
(1) Դատավորների անկախությունը երաշխավորելու Սահմանադրական առաքելություն ունեցող պաշտոնատար անձինք (առաջին հերթին՝ ԲԴԽ անդամները) պետք է է՛լ ավելի մեծ զսպվածություն ցուցաբերեն դատավորների վերաբերյալ փաստական և գնահատողական դատողություններ կատարելիս։
(2) Դատավորների անկախությունը երաշխավորելու Սահմանադրական առաքելություն ունեցող պաշտոնատար անձը եթե նույնիսկ պնդում է, որ նկատի չի ունեցել կոնկրետ դատավորի, սակայն առկա են հակառակի մասին օբյեկտիվ հիմքեր՝ դատարանը պետք է հաստատի զրպարտության փաստը և կիրառի դրա իրավական հետևանքները։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 25-ին:
Նմանատիպ նյութեր
3112 դիտում
10:25 18-01-2019
Վիճաբանություն և հայհոյանքներ ԲԴԽ անդամի և դատական կարգադրիչների միջև․ «Ժողովուրդ»
1462 դիտում
15:42 30-07-2020
Դատական դեպարտամենտ է ներկայացվել ԲԴԽ անդամի թեկնածուների վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները
1761 դիտում
12:15 09-03-2019
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հետ է վերցրել դատական հայցն ընդդեմ փաստաբան Երվանդ Վարոսյանի
Այս բաժնից
1339 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
961 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը