2579 դիտում
16:35 19-05-2020
Կանխարգելիչ միջոցառումներն ու կորոնավիրուսի լոկալացումն այլևս իմաստ չունեն, պատկան մարմիններն արդեն բաց են թողել օջախները. Գագիկ Միրիջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Կորոնավիրուսը պատերազմ է անտեսանելի մանրէի դեմ, և մենք այդ պատերազմի դաշտում թերացել ենք՝ դատելով հիվանդացության՝ օրեցօր ահագնացող թվերից. այդ ամենը վերլուծության առարկա պետք է դառնա, քանի որ անհրաժեշտ է պատրաստվել հիվանդացության երկրորդ ալիքին, որը հավանաբար կունենանք այս աշնանը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական, առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/05/19/Mirijanyan/3293129?fbclid=IwAR0aSis1bBLgJIQ2kuWAb97oABuDoSmNboP4y9UoHaw7NHpoTdMxyT9qgqo]Tert.am[/url]-ը։
«Կարանտինային ռեժիմի թուլացման արդյունքները կտեսնենք 10-15 օր հետո: Առողջապահական համակարգում այսօր կան լուրջ խնդիրներ, բուժանձնակազմն արդեն չի բավականացնում: Իրավիճակը զարգանում է վատ սցենարով, և միայն մեր բժիշկների շնորհիվ է հաջողվում ավելի շատ մահեր չունենալ»,- ասել է բժիշկը:
Ըստ Միրիջանյանի՝ առաջիկայում կունենանք օրական նոր հակառեկորդներ, հիվանդացության թիվը կմեծանա. «Կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու, լոկալիզացիայի իմաստ այլևս չկա, պատկան մարմիններն արդեն բաց են թողել օջախները: Առանց ախտանշանների վարակակիրների բուժումը տնային պայմաններում ճիշտ քայլ է: Ինչ վերաբերում է Մարզահամերգային համալիրի նախասրահում հոսպիտալ բացազատելուն, դա սխալ որոշում է, այդտեղ չի կարող բժշկական օգնություն ցուցաբերվել այդքան մարդու՝ այդ ջերմաստիճանի պայմաններում»:
Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15669 դիտում
15:54 15-08-2018
Գագիկ Միրիջանյան. «Մարզպետի ֆունկցիաների մեջ է մտնում իր աշխատաոճով բացառել կոռուպցիան». Hetq.am
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից