15609 դիտում
15:54 15-08-2018
Գագիկ Միրիջանյան. «Մարզպետի ֆունկցիաների մեջ է մտնում իր աշխատաոճով բացառել կոռուպցիան». Hetq.am
[b]«Հետք»-ի հարցերին պատասխանում է Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը
Պարոն Միրիջանյան, մասնագիտությամբ բժիշկ եք, ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքականություն և զբաղեցնել մարզպետի պաշտոնը:[/b]
Ես միշտ հավատարիմ եմ եղել ու կլինեմ իմ հիմնական մասնագիտությանը՝ բժշկությանը։ Բոլորս գիտենք, որ բժշկի մասնագիտությունը մարդակենտրոն մասնագիտություն է։ Իսկ այսօր համապատասխան քաղաքականություն է իրականացվում նաև մեր իշխանությունների կողմից։ Այժմ քաղաքական բոլոր գործընթացները միտված են հասարակական-քաղաքական մթնոլորտն առողջացնելուն, մարդկանց կյանքի որակը բարելավելուն, նրանց մոտ վաղվա օրվա հանդեպ հավատ և վստահություն արթնացնելուն։ Այս գիտակցումով էլ ընդունել եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից համապատասխան առաջարկությունը՝ վստահ լինելով, որ կարող եմ արդարացնել ի պաշտոնե ինձ վերապահված գործառույթների կատարումը՝ հանուն Արմավիրի մարզի զարգացման և բնակչության կենսամակարդակի բարելավման։
[b]
Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր առաջին քայլերը մարզպետի պաշտոնում: Երբևէ առնչվե՞լ եք ոլորտին:[/b]
Նախ ասեմ, որ ես կառավարման ոլորտի աշխատանքային բավականին փորձ ունեմ, որն ինձ միայն օգնելու է այս պաշտոնում։ Իսկ այսօր արդեն լիովին պատկերացնում եմ մարզպետի գործառույթները, հասցրել եմ ծանոթանալ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքին, ոլորտային հիմնական խնդիրներին և ընթացիկ հարցերին։
Մանրամասներն՝ [url=http://hetq.am/arm/news/90405/gagik-mirijanyan-marzpeti-funkcianeri-mej-e-mtnum-ir-ashkhataotchov-bacarel-korupcian.html/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
436 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
853 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում