211652_close_icon
views-count2258 դիտում article-date 09:37 20-05-2020

ԱՄՆ-ն և ՌԴ-ն պետք է սկսեն բանակցել Սիրիայի շուրջ. ՄԱԿ-ի բանագնաց․ «Ամերիկայի ձայն»

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացը կոչ է անում Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին բանակցություններ սկսել՝ սիրիական պատերազմը դադարեցնելու համար։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5426929.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Գիր Փեդերսենի նման հայտարարությունը առաջին հրապարակային կոչն է հակամարտության հակառակ կողմերում գտնվող տերություններին: Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հիմնական դաշնակիցն է: Փեդերսենը հավելել է նաև, որ Սիրիայի պատերազմող հակառակորդ կողմերը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները Ժնևում իրենց երկրի ապագայի շուրջ, երբ կթուլացվեն COVID-19-ի հետ կապված ճանապարհորդական սահմանափակումները: Նա մտավախություն հայտնեց, որ լարվածության այսօրվա նվազմանը կարող է հաջորդել լայնամասշտաբ սրում և կոչ արեց քայլեր ձեռնարկել գերիների, առևանգվածների և անհայտ կորածների հարցում, որպես պատերազմող կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցներ:

Նմանատիպ նյութեր