211652_close_icon
views-count1210 դիտում article-date 13:51 21-05-2020

Արցախի ԱԺ նախագահը ներկայացրեց հինգ խմբակցության ղեկավարներին և քարտուղարներին

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրեց 5 խմբակցությունների ղեկավարներին և քարտուղարներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի ԱԺ նախագահը հայտնեց, որ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի խմբակցության ղեկավար է ընտրվել Արթուր Հարությունյանը, քարտուղար` Էլեոնորա Ավանեսյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության խմբակցության ղեկավար է ընտրվել Գագիկ Բաղունցը, քարտուղար` Մարսել Պետրոսյանը, Արցախի «Արդարություն» կուսակցության խմբակցության ղեկավար է ընտրվել Դավիթ Գալստյանը, քարտուղար`Մետաքսե Հակոբյանը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության խմբակցության ղեկավար է ընտրվել Արթուր Մոսիյանը, քարտուղար` Վահրամ Բալայանը, Արցախի Ժողովրդավարական կուսակցության խմբակցության ղեկավար է ընտրվել Դավիթ Մելքումյանը, քարտուղար` Գեղամ Ստեփանյանը։ Ավելի վաղ, Արթուր Թովմասյանը ընտրվել էր Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ, իսկ նախագահի տեղակալ՝ Գագիկ Բաղունցը։ Խորհրդարանը նաև հաստատել էր հաշվիչ հանձնաժողովի կազմը։ Նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն մշտական հանձնաժողովների նախագահներին և կստեղծվեն մշտական հանձնաժողովները։ Ավելի ուշ՝ ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում տեղի կունենա Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը, որին կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդարան է անցել 5 քաղաքական ուժ՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը՝ 16 պատգամավոր, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝9 պատգամավոր, «Արդարություն» կուսակցությունը՝ 3 պատգմավոր, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 3 պատգամավոր և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը՝ 2 պատգամավոր։

Նմանատիպ նյութեր