1165 դիտում
12:01 22-05-2020
Հույս ունեմ, որ կոնվենցիայի շուրջ քննարկումները կդառնան հանրային քննարկման ոչ թե ավարտն, այլ՝ սկիզբը. նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Լանզարոտի կոնվենցիային
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է նաև Ազգային ժողովի վավերացրած Լանզարոտի կոնվենցիային և դրա հետ կապված իր հետագա գործողություններին:
«Սա զգայուն հարց է, որովհետև վերաբերում է երեխաներին, նրանց պաշտպանությանը, կրթությանն, ունի որոշակի նրբություններ: Կոնվենցիան 47 երկիր ստորագրել է, 45-ը վավերացրել է՝ սկսած Ռուսաստանից մինչև եվրոպական երկրներ: Մեր հարևան երկները ևս վավերացրել են։ Ադրբեջանը վավերացնելով որոշակի հայտարարություն է արել երեք կետով, որը, կարծում եմ, կլինի մեր արտգործնախարարության ուշադրության կենտրոնում,-ասել է նախագահը:- Նախ և առաջ, սա կոնվենցիա է, այլ ոչ օրենք: Որպես անհատ, որպես նախագահ ես էլ կուզենայի, որ կոնվենցիան լիներ ինչ-որ փաստաթուղթ, որը կտար որոշակի պատկերացումներ, ուղեցույց, թե մենք կոնվենցիայի սահմաններում ինչպիսի գործողություններ ենք անելու, ունե՞նք արդյոք հայեցակարգ»:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ տարբեր երկրներ կոնվենցիան ընդունելուց հետո տարբեր մոտեցումներ են որդեգրում. «Կան երկրներ, որոնք զբաղվում են կրթությամբ 7-րդ դասարանից սկսած, կան երկրներ՝ 4 տարեկանից, կան երկրներ, որ ասել են՝ մենք հինգ կամ տասը դպրոցում փորձնական կանենք։ Կան երկրներ, որոնք ասում են՝ քանի որ կոնվենցիան հստակ ասում է, որ կրթական մասը պետք է ընդունելի լինի ծնողների համաձայնությամբ, ապա եկեք կրթական մասը հանձնենք ծնողներին կամ նրանց մասնակցությամբ իրականացնենք։ Ուրեմն, հնարավորությունները տարբեր են։ Ես չգիտեմ, թե մենք ինչ ճանապարհով ենք գնալով և սա է ինձ համար անհանգստություն»։
Ինչ վերաբերում է իրավական մասին, ապա ցանկացած օրենք, որ դրվում է Հանրապետության նախագահի սեղանին, նախագահը կարող է 21 օրվա ընթացքում ստորագրել կամ ուղարկել Սահմանադրական դատարան։ «Սահմանադրական դատարանն իր կարծիքն արդեն ասել է, որ սահմանադրական հակասություններ չի տեսնում, հետևաբար, նախագահին մնում է ընդամենը մեկ ընտրություն՝ ստորագրել։ Եթե նույնիսկ նախագահը չի ստորագրում, միևնույն է, այն կարող է Ազգային ժողովի նախագահը ստորագրել։ Հետևաբար, իմ ստորագրելը կամ չտորագրելը որոշող նշանակություն չունի,-ասել է նախագահ Սարգսյանը:- Հույս ունեմ, որ կոնվենցիայի մասին քննարկումները կդառնան հանրային քննարկման ոչ թե ավարտը, այլ՝ սկիզբը։ Սա շատ կարևոր է, որովհետև խոսքը վերաբերում է մեր երեխաներին: Մենք մեր մշակույթով շատ ենք տարբերվում այն մնացած 46 երկրներից, որոնք ստորագրել են կոնվենցիան։ Նրանցից յուրաքանչյուրը ընդունելու, ստեղծելու է այն լուծումները, որոնք համապատասխանում են իրենց պետությանը, պետականությանը, մշակույթին և ապագայի ու երեխաների մասին իրենց պատկերացումներին»։
Նմանատիպ նյութեր
1119 դիտում
11:58 13-05-2020
Արդարադատության նախարարությունը պարզաբանել է Լանզարոտի կոնվենցիայի որոշ դրույթներ
2677 դիտում
14:13 31-05-2020
ԿԳՄՍ նախարարը խոսում է Լանզարոտի կոնվենցիայի կրթական բաղադրիչի մասին․ ուղիղ
Այս բաժնից
610 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
682 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
730 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից