Կորոնավիրուսով վարակված Ռամզան Կադիրովի վիճակը ծանր է. Baza. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեչնիայի նախագահ և «Ահմատ» ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ Ռամզան Կադիրովը, որը վարակվել է կորոնավիրուսով, գտնվում է ծանր վիճակում: Նրա մոտ թոքերի լուրջ խնդիր կա, հայտնում է [url=https://t.me/bazabazon/3757]Baza[/url] տելեգրամ-ալիքը:
Baza-ն նշում է, որ Կադիրովը վարակվել էր մոտ 2-3 շաբաթ առաջմ երբ հիվանդանոցում այցելել էր Ուրուս-Մարտանի շրջանի ղեկավար Վալիդ Աբդուրռեշիդովին:
Աբդուրռեշիդովը վարակվել էր կորոնավիրուսով, իսկ Կադիրովը որոշել էր նրան զորակցություն հայտնել: Հիվանդանոցում նա գրկախառնվել էր Աբդուլռեշիդովի հետ:
Մեկ շաբաթ անց Կադիրովի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, սակայն նա դրան ուշադրությու չէր դարձրել:Դրա պատճառով ժամանակը բաց է թողնվել. Կադիրովը միանգամից չի դիմել բժիշկներին դիմել:
Ավելի վաղ «Ահմատի» գլխավոր տնօրեն Ահմեդ Այդամիրովը հայտարարել էր, որ Կադիրովը գտնվում է Չեչնիայում, և նրա առողջությունը բավարար է: