1136 դիտում
10:11 23-05-2020
Ինչ զարգացումներ են առկա Նիկոլ Փաշինյանի վրա հարձակման գործով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 25-ին՝ Կապանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՔԾ է հրավիրվել հարցաքննության և մեկ քրեական գործով ճանաչվել է որպես տուժող: Նա հիշեցրել էր, որ 2010 թվականի նոյեմբերի 11-ի գիշերը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հարձակվել էին այդ ժամանակ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա:
«Ժողովուրդ» օրաթերթը Քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Խալապյանից հետաքրքրվեց, թե նա, լինելով Օպերատիվ բաժնի պետ, փորձե՞լ է գնալ վարչապետի հայտարարության հետքերով՝ հասկանալու համար, թե ինչ են արել իր նախորդները և ինչպես: Ի պատասխան՝ Ռուբեն Խալապյանը հայտնեց. «ՀՀ վարչապետը հայտնել է, որ հատուկ Քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Այդ երիտասարդն այն ժամանակ նույն տեղում իր հետ պատիժ է կրել, եղել դատապարտյալ։ Գործից որոշակի տեղյակ եմ, բայց հաշվի առնելով նախաքննությունը․․․: Նաև, բացի հետաքրքրվելուց, ակտիվ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ենք անցկացրել։ Նախաքննությունը շատ հարցերի պատասխաններ կտա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3653 դիտում
09:56 02-03-2016
Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով զարգացումներ կան. «Ժողովուրդ»
4324 դիտում
08:41 06-03-2018
Մարտի 1-ի գործով հետաքրքիր զարգացումներ կլինեն. «Ժողովուրդ»
Այս բաժնից
652 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
892 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2200 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ