16484 դիտում
10:45 23-05-2020
Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Արցախի նախագահը շնորհավորանքը՝ «վերջին զանգի» առթիվ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին:
Ուղերձում ասված է.
«Սիրելի ՛ շրջանավարտներ
Աշխարհին պատուհասած համավարակը, ցավոք, այս տարի բոլորիս զրկել է «Վերջին զանգի» տոնական միջոցառման կազմակերպումից: Համոզված եմ, սակայն, որ իրավիճակի հետեւանքով առաջացած հիասթափությունը որեւէ կերպ չի խանգարելու, որ ձեզանից յուրաքանչյուրն իր առջեւ դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ջանքեր գործադրի: Մի՛ մոռացեք, որ ցանկացած ճգնաժամ նաեւ հնարավորություն է:
Դպրոցն ավարտելուց հետո ձեր կյանքում սկսվում է շատ կարեւոր մի շրջափուլ, որտեղ որակի ու արդյունավետության չափման միավորները կրկին գիտելիքների մակարդակն ու ցուցաբերած հմտություններն են լինելու: Ուստի, ինչ մասնագիտություն էլ կյանքում ընտրելու լինեք, միշտ հիշե՛ք, որ ձեր ոլորտում պետք է լինեք առաջատարը:
Մեր նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: Սակայն մեկ անգամ եւս հաստատում եմ, որ կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաեւ պետության պահանջները: Հետեւապես, սովորելու եւ անընդհատ կատարելագործվելու ցանկությունը թող երբեք չլքի ձեզ:
Սիրելի՛ շրջանավարտներ
«Վերջին զանգի» առթիվ շնորհավորում եմ ձեզ եւ ձեր ուսուցիչներին՝ մաղթելով, որ իրականանան ձեր բոլոր երազանքներն ու մտահղացումները՝ հանուն ձեր անհատական եւ բոլորիս հավաքական հաջողությունների: Բարի՜ երթ»:
Նմանատիպ նյութեր
4223 դիտում
16:10 27-05-2016
Երևանի 147 դպրոցի Վերջին դասի և վերջին զանգի արարողությունը նվիրված էր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին
3871 դիտում
17:29 27-05-2016
Արցախի վարչապետը շնորհավորել է շրջանավարտներին՝ Վերջին զանգի առթիվ
1105 դիտում
10:54 18-04-2015
Հայաստանում 2017 թվականից պարտադիր միջնակարգ կրթությունը կդառնա 12 տարի. Ժողովուրդ
Այս բաժնից
895 դիտում
19:17 19-10-2024
Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Էլչին Ամիրբեկով
886 դիտում
18:00 19-10-2024
ԲՏԱ փոխանախարարը Նյու Դելիում մասնակցել է «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին