Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mazda-ն, Mercedes-ը, BMW-ն և Opel-ը. վերջինս բախվել է էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 24-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Ներքին Շենգավիթ 14 փողոցի 3/3 հասցեի դիմաց բախվել են Mazda մակնիշի 36 OT 755 համարանիշի, Opel մակնիշի 36 RG 350 համարանիշի, Mercedes մակնիշի 35 PQ 643 համարանիշի և BMW մակնիշի 1989 RП տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ն էլ բախվել է էլեկտրասյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվոևեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Լևոն Բադալյանը, տեսուչներ Արման Պետրոսյանն ու Արթուր Պետրոսյանը։
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Փաստի առթիվ տեսուչ Ա. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարնրը և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի